Թուրքիայի ՌՕՈւ գրոհել են քրդական զինյալ կազմավորումների դիրքերը Հալեպ գավառի Իմ Հուշ և Իմ Քուրա գյուղերում, հայտնել է աղբյուրը Քրդական ինքնապաշտպանական ուժերում: «Թուրքական ինքնաթիռները ռմբակոծում են հեղափոխական քրդական կազմավորումների դիրքերը Մարի քաղաքաից դեպի հարավ ընկած տարածքում: Ինքնաթիռներն օդում են արդեն կես ժամ, հասցվել է 4 ավիահարված»,-ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը: Ավելի վաղ քուրդ աշխարհազորայինները ներկայացուցիչը պատմել էր, որ ԻՊ գրոհայինները հարձակման են անցել քրդերի դիրքերի ուղղությամբ Հասաջեկ գյուղում և արվարձաններում այն բանից հետո, երբ կոալիցիայի ավիացիան հարվածներ հասցրեց ավանին: Ըստ նրա, միաժամանակ հարձակման են անցել Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական միության» անդամ, քուրդ քաղաքական գործիչ Ռեյզան Հեդուն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակը սատարում է ԻՊ գրոհին Հալեպ գավառի հյուսիսում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: