ԱՄՆ-ն հետաքրքրված է անվտանգության և պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ։ Ինչպես հաղորդում է Հաքքին.ազ–ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Մայքլ Կարպենտերը հավաստիացրել է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորոտում ու ապագայում կշարունակի գործունեությունն այս ուղղությամբ։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին`Աֆղանստանում խաղաղարար առաքելությանն աջակցության համար: Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմանի ռազմական կապերի ընդլայնման հեռանկարները։