Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը բանտում փաստաբանների հետ հանդիպման ժամանակ ուղերձ է հղել։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանին հիշեցրել է, թե նույնիսկ մեկ մոմը խավարում լույս է տալիս։ «Ինչ պայմաններում էլ լինենք, մոմի պես վառվելու ենք, որ մեր ժողովուրդը խաղաղության ու ազատության մեջ ապրի։ Թող բոլորը լինեն հանուն ժողովրդավարության պայքարի մեջ»,-ասել է Դեմիրթաշը։ Նշենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել են HDP-ի համանախագահներն ու եւս 7 քուրդ պատգամավոր։