24.11.2024
Ադրբեջանն առաջնագծում կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ–ն կարող է ափամերձ պաշտպանության ռազմակայան ստեղծել Փոթիում

Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան լրագրողներին պատմել է ՆԱՏՕ–ի հետ Սև ծովում համագործակցության հեռանկարների մասին,փոխանցում է apsny.ge կայքը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ–ն Սև ծովում կարող է ուժեղանալ ավելացնելով Դաշինքի նավերի այցերը Սև ծով, սակայն Մոնտրյոյի կոնվենցիան զսպող գործոն է հանդիսանում։ Նրա խոսքով, մեկ այլ տարբերակը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ–ն օգնի Վրաստանին ու Ուկրաինային ուժեղացնի իրենց նավատորմերը։
Բացի այդ, ՆԱՏՕ–ն կարող է ափամերձ պաշտպանության ռազմակայան ստեղծել Փոթիում։

Փետրվարին ՆԱՏՕ–ում `Վրաստանի պաշտպանության նախարարի Լևան Իզորիայի կողմից ներկայացվել էր Սև ծովում Դաշինքի հետ համագործակցության ծրագրերը, մանրամասները, սակայն, չէին ներկայացվել։