24.11.2024
ՆԱՏՕ–ն կարող է ափամերձ պաշտպանության ռազմակայան ստեղծել Փոթիում
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է ադրբեջանցի փաստաբանից

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է Trend-ը:

Փաստաբան Սաֆար Գուսեյնովի խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի կարիքը չունի և այդ պատճառով հրաժարվել է: Նրա և Լապշինի միջև համաձայնագիրը չեղարկվել է կողմերի համաձայնությամբ: Ներկայումս Լապշինի պաշտպանությունը ապահովում է ընտանիքի կողմից նշանակված փաստաբան Էդուարդ Չերնինը:

Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը փետրվարի սկզբին արտահանձնվեց Ադրբեջանին: 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել: