24.11.2024
Տրանսպորտի նախարարություն. Վերին Լարսի այլընտրանքն ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան է
prev Նախորդ նորություն

Փորձագետն Ալիևի Իրան այցի մասին. Օրակարգում էներգետիկ ու տրանսպորտային նախագծերն են

Ադրբեջանի նախագահի այցն Իրան ունի կարևոր նշանակություն`Մոսկվա–Բաքու–Թեհրան աշխարհաքաղաքական եռանկյունու ամրապնդման տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Դարյա Գրեվցովան, փոխանցում է sputnik.az–ը։
Բաքվում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն հայտարարել է, որ Իլհամ Ալիևն Իրան կայցելի մարտին։


Նրա խոսքով, Թեհրանն ու Բաքուն աշխատում են այցի կոնկրետ ժամկետների ու օրակարգի ուղղությամբ, փոխանցում է interfax.az–ը։

Փորձագետը նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են միմյանց հետ տնտեսական առումով, ակտիվորեն զարգանում է առևտուրը։
Քննարկման կարևոր թեմաներից է հանդիսանալու նաև «Հյուսիս–Հարավ» տրասպորտային միջանցքի նախագիծը, որը Պարսից ծոցը կապելու է Իրանի, Ադրբեջանի տարածքներով ՌԴ–ի հետ։

Իրանական Iran Khodro ընկերությունը նախատեսում է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող չորս գործարան կառուցել Ադրբեջանում։ Այդ մասին Թրենդի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը` Ուրմիայում կայացած ադրբեջանա–իրանական բիզնես ֆորումի ընթացքում։

Նախորդ տարի Iran Khodro և ադրբեջանական Azeurocar պայմանագիր են ստորագրել Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում ավտոմոբիլներ արտադրող համատեղ գործարանի կառուցման մասին:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել կապերն Իրանի հետ։ Ըստ նրա, Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 538 ընկերություն։ Կողմերը պատրաստ են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 500 միլիոն դոլար։ Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են ավելացնել ավիաչվերթները Բաքվի ու իրանական Թեհրան, Թեբրիզ ու Մեշհեդ քաղաքների միջև։