24.11.2024
Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել
prev Նախորդ նորություն

ԵԽ գլխավոր քարտուղարը դժգոհ է Թուրքիայից

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) քննադատել է Թուրքիային՝ կապված լրագրողների եւ պատգամավորի ձերբակալությունների հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իրավիճակը ծայրահեղ է կոչել: Այս մասին հաղորդում է DW-ն:

Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանն առաջիկայում չուսումնասիրի կալանավորվածների բողոքները, Ստրասբուրգի դատարանը կարող է զբաղվել հարցով, արդյո՞ք երկրում հետեւում են արդյունավետ պաշտպանության իրավունքին, եւ ինքնուրույն քննել այդ բողոքները: Յագլանդն այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ Ստրասբուրգում հանդիպման ժամանակ:

Ի պատասխան՝ Բոզդաղը հիշեցրել է, որ Թուրքիայում 7 հոգանոց հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է կալանավորվածների բողոքները: Յագլանդն իր հերթին ընդգծել է, որ այդ հանձնաժողովը պետք է «լիարժեք անկախ» գործի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի հիման վրա:

Թուրքիայում զանգավածային ձերբակալությունները սկսվել են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո: Մինչեւ հիմա շուրջ 60 հազար մարդ է ձերբակալվել, կալանավորվել կամ ազատվել աշխատանքից: