24.11.2024
Էրդողանը ղարաբաղյան հակամարտության խնդրով հայտարարություն է արել
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանական մանաթը «նավթային ասեղի» վրա

Ադրբեջանական մանաթի կուրսը մեծ կախվածություն ունի նավթից, քանի որ Ադրբեջանի արտահանման ավելի քան 90% կազմում է նավթն ու նավթամթերքը։ Եթե նաթվի գները բարձրանան ու այդպիսի վիճակ պահպանվի կես տարի, ապա մանաթը կսկսի ամրապնդվել։ Այդ մասին Echo.az–ին հայտարարել է էկոնոմիկայի ոլորտում փորձագետ Ֆուադ Ալիզադեն։

Նրա խոսքով, մանաթն արժեզրկվել էր հենց այն պատճառով, որ նավթի մեկ բարելի գինը գրեթե երեք անգամ անկում էր ապրել։

Ըստ նրա, քանի որ բյուջե համալրվում է հիմանականում նավթից ստացված գումարներով, ապա իշխանությունները ստիպված գնացին մանաթի արժեզրկման։ Մանաթը կարճաժամկետ առումով կախված չէ նավթի գների անկումից, սակայն «սև ոսկու» գների կայուն անկումն անդրադառնում է մանաթի կուրսի վրա։

Ալիզադեն նշել է, որ այդպիսի իրավիճակ է նաև ՌԴ–ում`նավթի գների բարձրացումն ամրապնդում է ռուբլին և եթե մեկ բարելի գինն անկում է ապրում արժեզրկվում է նաև ռուբլին։