23.06.2025
Թուրքիայում այլախոհների դեմ բռնության ալիքը Եվրոպայի համար ստուգում է. Դյունդար
02.11.2016
Թուրքիայում այլախոհների դեմ բռնության ալիքը Եվրոպայի համար ստուգում է. Դյունդար

Թուրքիայում այլախոհների դեմ բռնության ներկայիս ալիքը Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի համար ստուգում է, կարծում է թուրքական ընդդիմադիր Cumhurriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը: Նա կարծում է, որ Եվրոպան եւ Գերմանիան պետք է որոշեն, թե որ կողմում են գտնվում՝ ժողովրդավարության, թե հալածանքների, փոխանցում է DW-ն: «Ուզում են արդյոք նրանք Մերձավոր Արեւելքում ի դեմս Թուրքիայի տեսնել հալածող ռեժիմի, թե ժողովրդավարական պետության, աշխարհիկ եւ ազատ երկրի: Սա Գերմանիայի եւ ամբողջ Եվրոպայի համար լակմուսի թերթ է»,- ասել է նախկին գլխավոր խմբագիրը: «Ավելի լավ է՝ իշխանությունները միանգամից ասեն՝ մենք չենք ուզում ոչ մի այլախոհ ձայն լսել եւ անգամ հանդուրժել ամենաթույլ ընդդիմությանը: Դա ճշմարտություն կլիներ»,- ասել է Ջան Դյունդարը: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին Cumhurriyet թերթի ղեկավարությանն ու լրագրողներին: