25.11.2024
ՌԴ ԱԳՆ. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջին քայլը Թբիլիսիինն է
prev Նախորդ նորություն

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը մտադիր են եռակողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 մլրդ դոլարի

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը նպատակ ունեն եռակողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ դոլարի։ Այդ մասին Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան ֆորմատով 5–րդ բիզնես ֆորումին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը։
Նա նշել է, որ երեք երկրները մոտակա ժամանակներս կարող են հասնել այդ ցուցանիշին։

2016թ–ին Ադրբեջանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը հասել է 2,3 միլիարդ դոլար, իսկ Վրաստանի հետ` 395 միլիոն դոլար։
Վրացի քաղաքագետ Ալեքսանդր Գելովանին հայտարարել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվում են իրականացվել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագիծը, այս տարի նախատեսվում է սկսել կյանքի կոչել TANAP գազամուղը։ Ըստ նրա, ադրբեջանական բիզնեսը Վրաստանում ներդրումների առումով առաջատարն է`Վրաստանի գրեթե ողջ գազը մատակարարվում է Ադրբեջանից։

Նրա խոսքով, շարունակվում են խոսակցությունները Թբիլիսիի, Բաքի ու Անկարայի միջև ռազմական համագործակցության անհրաժեշտության մասին։

Նա հավելել է, որ Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան առանցքը Բաքուն դիտարկում է, որպես ՀԱՊԿ–ին հակակշիռ։

Վրաստանն ու Ադրբեջանն իրականացնում են տարածաշրջանային նշանակության էներգետիկ ու տրանսպորտային նախագծեր ու այդ պատճառով երկրները միմյանցից կախվածություն ունեն։ Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։

Նրա խոսքով, չնայած ադրբեջանական տնտեսությունն առաջատարն է տարածաշրջանում, սակայն այն կախված է տրանզիտից։ Վրաստանն ու Ադրբեջանն էլ կախված են միմյանցից, ինչը տրամաբանական է և այդ պատճառով նրանց անվանում են ռազմավարական դաշնակիցներ, փոխանցում է Sputnik Грузия–ն։

Ադրբեջանի ու Վրաստանի հարաբերությունները հիմբած են բարեկամության և գործընկերության վրա ու այսօր մեր առջև կանգնած է այդ հարաբերությունները խորացնելու խնդիրը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովը` Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ–ը։

Ջանելիձեն նշել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն։ Ադրբեջանն ու Վրաստանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ու պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը։