7.05.2025
Ալիեւը հերքել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին լուրերը
18.10.2016
Ալիեւը հերքել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին լուրերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին լուրերը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, արդյո՞ք ինքը կմասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին, նաեւ հերքել արտահերթ քվեարկություն անցկացնելու ծրագրերի մասին լուրերը: «Մենք նախագահի ընտրությունների ժամկետը փոխելու մտադրություն չունենք: Գիտեմ, թե ինչ խոսակցություններ կան ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ երկրի սահմաններից դուրս: Նման ծրագրեր չկան, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ընտրությանն իմ մասնակցել-չմասնակցելուն. նախագահական հաջորդ ընտրությունները պետք է կայանան երկու տարի ան, դեռ շատ ժամանակ կա՝ նման որոշում կայացնելու կամ եզրահանգումներ անելու համար: Եթե բնակչության աջակցությունը զգամ այնպես, ինչպես հիմա, ապա, իհարկե, կձգտեմ արդարացնել նրա վստահությունը»,- ասել է Ալիեւը: