Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղար Դանիել Հոլթգենը իր «Թվիթեր»-ում հիշեցրել է մահապատժի եւ կազմակերպությանն անդամակցելու անհամատեղելիության մասին: «Մահապատիժ մտցնելն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ»,- Газета.ru-ի փոխանցմամբ՝ գրել է նա: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կքննարկի մոտ ժամանակներս մահապատիժը վերականգնելու հարցը: