25.11.2024
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան. Մեհրիբան Ալիևայի նշանակումը` քայլ դեպի միապետություն
prev Նախորդ նորություն

Էրդողանը նոր սուլթանատ է կառուցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեն Թուրքիայի համար շրջադարձային կլինի։

Իր աքաունթում նա գնահատական է տվել նախագահական համակարգին, փոխանցում է trt.net.tr–ը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար մեծ վնաս են հասցրել օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի միջև առկա լիազորությունների խճճվածությունը։

Ըստ նրա, քաղաքական հեղաշրջումներն ու տնտեսական քաոսը կասկածի տակ են դրել նախկին համակարգը։
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում խորհրդարանական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, փոխանցում է mk-turkey.ru կայքը։

Ըստ նոր սահմանադրության, որը պետք է դրվի հանրաքվեի, նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են ու նա դառնում է պետության, ինչպես նաև կառավարության ղեկավար։ Վարչապետը պաշտոնը լուծարվում է։ Նախագահն իրավունք է ստանալու նշանակելու փոխնախագահներ, նախարարներ, դատախազներ։ Նա հնարավորություն կունանենա հրամաններ ստորագրել, որոնք ուժի մեջ կմտնեն առանց խորհրդարանի հավանության։

Պատգամավորների թիվը 550–ից հասնելու է 600–ի։


Մի քանի տարի առաջ Էրդողանը սկսեց սեփական իշխանությունն ամրապնդելու գործընթացը`անցում կատարելով նախագահական կառավարման մոդելին։ Էրդողանը ցանկություն հայտնեց ինքը գլխավորել կառավարությունը, իսկ ղեկավարությունը հանձնվելու է մի քանի փոխնախագահներին։

Պետական կառավարման հիմնական բոլոր գործառույթները կենտրոնանալու են նրա ձեռքում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին, փոխանցում է ng.ru կայքը։

Նրա խոսքով, Էրդողանը ձգտում է մենիշխանության ամրապնդման։ Էրդողանը խորհրդարանում հիմնական օրենքի փոփոխությունն անցկացնելու համար հենվում է Ազգային շարժում կուսակցությամ կամ նեոֆաշիստական կուսակցության վրա։

Փորձագետը հավելել է, որ սահմանադրական բարեփոխումների դրական արդյունքներ ապահովելու շանսերը մեծ են: "Իսկ այդ որոշամ հետեւում կանգնած պատճառները, առաջին հերթին անձնական բնույթ ունեն", - ասել է Վիկտոր Նադեին–Ռաևսկին: