25.11.2024
Jerusalem Post. Ադրբեջանը կառուցում է իր ինքնապաշտպանությունն Իսրայելի զենքերի առաքումներով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան. Մեհրիբան Ալիևայի նշանակումը` քայլ դեպի միապետություն

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն անդրադարձել է Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու երկրի ղեկավարի որոշմանը: Կոզլարիչը Meydan TV ադրբեջանական ընդդիմադիր հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ալիևի այս որոշումը մատնանշում է, որ Ադրբեջանը ևս մեկ քայլով մոտեցել է միապետությանը:

«Վերջին նորություններն ասում են ինձ, որ Ադրբեջանն ընտրել է ոչ ժողովրդավարական ուղի: Այս նշանակումը հիշեցնում է միապետություն, որտեղ մարդիկ այս կամ այն պաշտոնին նշանակվում են ոչ թե արժանիքների, այլ երկրի ղեկավարի հետ արյունակցական կապի համար: Նրանք, ովքեր այս գործընթացին կողքից են նայում, հեշտությամբ կարող են տեսնել՝ ինչ է տեղի ունենում»,-ասել է Կոզլարիչը:

Դիվանագետի խոսքով՝ Ալիևները մինչև այս նշանակումը ևս լայնամասշտաբ լիազորություններ ունեին: Կոզլարիչը հիշեցրել է, որ Մեհրիբան Ալիևան մի շարք կազմակերպությունների, այդ թվում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավարն է:

«Այս քայլն ուղղված է իշխանությունն ամբողջությամբ մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելուն»,-հավելել է նա: