25.11.2024
Աբաշիձեն տրանսպորտային միջանցքի մասին. «Ոչ մի նոր բան տեղի չի ունենում»
prev Նախորդ նորություն

Jerusalem Post. Ադրբեջանը կառուցում է իր ինքնապաշտպանությունն Իսրայելի զենքերի առաքումներով

Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի ռազմավարական և աշխարհագրական առումներով, քանի որ դա միակ երկիրն է, որ սահմանակցում է ՌԴ–ի ու Իրանի հետ, ինչպես նաև հանդիսանում է նավթի ու գազի խոշոր արտահանող, փոխանցում է Jerusalem Post–ը։

Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը հնարավորություն ունի օգնել իր դաշնակից Իսրայելին ու դաշնակից դարձնել նավթով հարուստ Ադրբեջանին։ Իսրայելն ունի ադրբեջանական նավթի կարիքը, իսկ Ադրբեջանը կառուցում է իր ինքնապաշտպանությունն Իսրայելի զենքերի առաքումներով։

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշինք են կազմում՝ շեշտը դնելով էներգետիկ ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վրա, փոխանցում է The Jewish Press-ը:

Երկրների միջև խորը հարաբերությունների ցուցանիշն է այն հանգամանքը, որը Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում:

Վերջին տարիներին հրեական պետության ու Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվել են ոչ միայն անվտանգության ոլորտներում, այլ նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության և այլն: Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը:

Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: