25.11.2024
Ռազմական փորձագետ. Ուկրաինան օգնել է Ադրբեջանին արդիականացնել բանակը
prev Նախորդ նորություն

Աբաշիձեն տրանսպորտային միջանցքի մասին. «Ոչ մի նոր բան տեղի չի ունենում»

Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Պրահայում ՌԴ ԱԳՆ տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպումը, որտեղ քննարկվել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներով տրանսպորտային միջանցքների վերականգնման հարցերը։

Փետրվարի 8-ին որոշում էր կայացվել վերականգնել 2011թ–ի «Առևտրային միջանցքների» մասին պայմանագիրը, որը հնարավորություն է տալիս վերականգնել առևտուրը կողմերի միջև օգտագործելով Աբխազիայում ու Հարավային Օսիայի կոմունիկացիաները։

Ըստ նրամ պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվել է այս ամբողջ ընթացքում։Իրենք ռուսական կողմի հետ համատեղ պետք է պայմանագիր ստորագրեն շվեյցարական SGS ընկերության հետ, որը վերահսկելու է երկու ուղղությամբ ապրանքների հոսքը, փոխանցում է Спутник–ը։

Նրա խոսքով, դա դասական գործընթաց է և ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Աբաշիձեն նշել է, որ վրացական կողմը վաղուց է ավարտել աշխատանքները փաստաթղթի տեքստերի վրա, մնում է ռուսական կողմը հարցերը լուծի շվեյցարացիների հետ։