25.11.2024
Մոսկվան սկսել է Թրամփի վարչակազմի հետ երկխոսությունը. Լավրով
prev Նախորդ նորություն

Պակիստանն ու Ադրբեջանը նավթի և գազի առաքման համաձայնագիր կստորագրեն

Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են նավթի և գազի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել փետրվարի վերջին։ Այդ մասին հայտնում է պակիստանյան Times of Islamabad–ը։

Նշվում է, որ երկու երկրների կառավարություններն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։

Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի առևտրի նախարար Հուրրամ Դաստգիր Հանը։

Նա նշել է, որ իրենք քննարկել են երկկողմ առևտրի դյուրացման, երկու երկրների բիզնես շրջանակների միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև Պակիստանի ու Ադրբեջանի միջև վիզային ու մաքսային գործընթացների դյուրացման հարցերը։ Նախարարը նշել, որ համատեղ ձեռնարկություններ կարող են ստեղծվել գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: