25.11.2024
Վրաստանի պատրիարքին փորձել են թունավորել
prev Նախորդ նորություն

Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն. ԱԳՆ

Ադրբեջանի ու Վրաստանի հարաբերությունները հիմբած են բարեկամության և գործընկերության վրա ու այսօր մեր առջև կանգնած է այդ հարաբերությունները խորացնելու խնդիրը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովը`Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ–ը։

Ջանելիձեն նշել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն։ Ադրբեջանն ու Վրաստանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ու պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը։

Վրացի քաղաքագետ Ալեքսանդր Գելովանին հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են իրականացնել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, այս տարի նախատեսվում է սկսել կյանքի կոչել TANAP գազամուղը։ Ըստ նրա, ադրբեջանական բիզնեսը Վրաստանում ներդրումների առումով առաջատարն է`Վրաստանի գրեթե ողջ գազը մատակարարվում է Ադրբեջանից։

Նրա խոսքով, շարունակվում են խոսակցությունները Թբիլիսիի, Բաքի ու Անկարայի միջև ռազմական համագործակցության անհրաժեշտության մասին։
Նա հավելել է, որ Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան առանցքը Բաքուն դիտարկում է, որպես ՀԱՊԿ–ին հակակշիռ։