26.02.2026
Ահմադինեժադը չի աջակցելու կոնկրետ թեկնածուի Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

Թուրքամետ և հորդանանամետ խմբավորումներ սիրիական պատերազմից դուրս գալու գործընթաց են տանում

Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ է ընթանում և թե ինչքան այն կշարունակվի ոչ ոք չի կարող ասել։ Բացի այդ, Սիրիայում ընթանում է նաև շատ դաժան քաղաքացիական պատերազմ`ամեն բան արվում է, որ այն դադարեցվի։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով, այն գնահատականները, թե արդյոք գործընթացի մասնակիցները բավարար ջանքեր են գործադրում հակամարտության դադարեցման համար սպեկուլյատիվ են`այդ գնահատականները պետք է տան պատմաբանները, փոխանցում է riafan.ru կայքը։

Ըստ Սատանովսկու` պահին խոսքը չի գնում Բաշար Ասադի տապալման մասին։ Սիրիայում ընթանում է թուրքամետ և հորդանանամետ խմբավորումների պատերազմից դուրս գալու գործընթացը։ Սատանովսկին նշել է, որ սաուդյան խմբավորումները շարունակում են փորձել տապալել Ասադին։
Փաստաբան. Լապշինի արտահանձնումն որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա