25.11.2024
Փորձագետներ. Պատժելով Լապշինին Բաքուն կցուցադրի իր խստությունը Ղարաբաղի հարցում
prev Նախորդ նորություն

Մեծամորի ատոմակայանը վտանգ չի ներկայացնում

Հարևան երկրի վրա «ատոմակայանի անվտանգության» հետ կապված մեղադրանքներ հնչեցնելով քաղաքական ճնշումներ գործադրելը դարձել է տարածված մեթոդ հետխորհրդային տարածքում՝ Մերձբալթիկայից հետո, որը պահանջներ է ներկայացնում նմանատիպ հարցով Բելառուսին, նույն գործիքը սկսել է օգտագործել Ադրբեջանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է վտանգի մասին, որը իրենից ներկայացնում է ՀՀ–ում գտնվող Մեծամոտրի ատոմակայանը, փոխանցում է РИА «Новости»–ն։

ՌԴ–ի միջուկային հանրության անդամ, ՌԴ–ի ատոմային էներգետիկայի նախկին փոխնախարար Բուլատ Նիգմատուլինը ВЗГЛЯД–ի հետ զրույցում հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանում իրավիճակը կայուն է։ Նա նշել է, որ 15 տարի առաջ ՀՀ–ը և ՌԴ–ը իրականացրել են ատոմակայանի լուրջ վերակառուցում և այժմ այն աշխատում է նորմալ ռեժիմով։

Ըստ նրա, ՌԴ–ը իրականացնում է ատոմակայանի համար սարքավորումներ առաքում, վերակառուցում, ինչպես նաև առաքում է այն վառելիքը, որով աշխատում է ատոմակայանը։ Մեծամորի ատոմակայանը ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՌԴ–ը ՀՀ–ի ատոմակայանը վերակառուցելու համար հատկացրել է $270 միլիոն դոլարի վարկ և $30 միլիոնի չափոց գրանտ։