Իսրայելն ու Ադրբեջանը ունեն միմյանց կարիքը: Դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից Իսրայելը գտնվում էր Ադրբեջանի կողքին և օգնում էր Բաքվին զենքով: Այդ մասին հայտարարել է Արևելյան համագործակցության ինստիտուտի նախագահ Աբրահամ Շմուլևիչը: Իրանի կտրուկ բացասական վերաբերմունքը ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին Շմուլևիչը բացատրել է նրանով, որ Իրանը ցանկանում է տեսնել Ադրբեջանին որպես իր երկրի մի մաս: Ըստ նրա, Ադրբեջանը սուվերեն երկիր է, իսկ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու էլ ավելի մեծ լիցք կհաղորդի այդ ադրբեջանա-իսրայելական հարաբերություներին, փոխանցում է haqqin.az-ը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատան բացումը ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը: Հիշեցնենք, հոկտեմբերին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու: Ադրբեջանն այս պահին ապահավում է Իսրայելի նավթի ներքին պահանջարկի 40%-ը: Ադրբեջանական գազի առաքումներն Իսրայել այդքան էլ մեծ չեն: