29.11.2024
Հայոց ցեղասպանության հարցում Բեռլինը զիջումների է գնում Անկարային
02.09.2016
Հայոց ցեղասպանության հարցում Բեռլինը զիջումների է գնում Անկարային

Գերմանական Spiegel Online պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է «քաղաքական ժեստ» անել Անկարային և հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձևից, որն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն: Այս մասին պարբերականին հայտնել են նրա աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Դաշնային կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հանդես կգա մամուլի առջև և կառավարության անունից կտարածի հայտարարություն, որ բանաձևը պարտադիր ուժ չունի կառավարության համար, որ դա Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է՝ առանց իրավական նշանակության: Բեռլինում ակնկալում են, որ փոխարենը Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել «Ինջիրլիքի» ավիաբազա: Թուրքիան Բունդեսթագի կողմից այդ բանաձևի ընդունումից հետո գերմանացի պատգամավորներին թույլ չի տվել այցելել «Ինջիրլիք»: