27.11.2024
Ադրբեջանի ներդրումներն Ուկրաինայում հասնում են 200 միլիոն դոլարի
prev Նախորդ նորություն

Նախարար. «Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագիրը ունի «սկզբունքային կարևորություն»

Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, գնահատական տալով «Գազպրոմ»-ի հետ կնքած նոր համաձայնագրին, հայտարարել է, որ ադրբեջանական SOCAR ընկերությունն իրենց բավականաչափ գազ մատակարարի, ապա Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական։ Այս մասին գրում է Georgia Online-ը:

Գախարիան ընդգծել է, որ Վրաստանը այդ պայմանագրի հիման վրա ստացել է այն, որ չունի «Գազպրոմ»-ից բնական գազ գնելու պարտավորություն.

«Դա ունի սկզբունքային կարևորություն։ Մենք կոմերցիոն գները ֆիքսել ենք այսօրվա դրությամբ՝ առանց ընդհանրապես այդ գազը գնելու պարտավորության։ Ներկա փուլում անհնար էր հասնել ավելի մեծ անկախության։ Ընդգծում եմ, որ եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ մատակարարեն բավականաչափ գազ, ապա Ռուսաստանից կախվածության մակարդակը կլինի զրոյական»,- ասել է նախարարը։

Նախկինում Վրաստանը «Գազպրոմ»-ից ստանում էր դեպի Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը, սակայն նոր պայմանագրով վրացական կողմը համաձայնվել է դրամական վճարին։