25.11.2024
Բաքուն բանակցություններ է վարում Մոսկվայի հետ նոր սպառազինության մատակարարման հարցով․ Ալիև
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ցանկանում է վերածվել տրանսպորտային միջանցքների «խաչմերուկի»

ՌԴ–ը, Ադրբեջանն ու Իրանը ակտիվ աշխատանքներ են իրականացնում «Հյուսիս–Հարավ» երկաթգծային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար։ Այն հնարավոր կդառնա կյանքի կոչել Իրանի տարածքում Ռեշտ–Ղազվին–Աստարա հատվածի շինարարությունից հետո։Իրանը 175–ոց ճանապարհը պատաստվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա մարտ ամիսը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այստեղ պատրաստ են Իրանի հետ երկաթգծերի միավորմանը, փոխանցում է ng.ru կայքը։
Ռազմավարական կարևոր դիրքում գտնվող Ադրբեջանը մեծ ներուժ ունի օգտագործելու Ասիան ու Եվրոպան միավորող տրանսպորտային միջանցքը, փոխանցում է China Daily Europe–ը։

Չինաստանը մեծ պլաններ ունի այդ տարածաշրջանում, այդ թվում միլիարդավոր դոլարներ են ներդվում տրանսպորտում, առևտրում ու արդյունաբերության մեջ։

«Մետաքսի ճանապարհը» ունի վեց միջանցք, որոնք միավորելու են Կենտրոնական Ասիայի հինգ երկրները, Իրանը, Պարսից ծոցի երկրները, Անդրկովկասը, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան։

Հոդվածում նշվում է, որ Արևմտյան Ասիան ու Չինաստանը միավորող ամենակարճ ուղին անցնում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։