27.11.2024
ՄԱԳԱՏԷ. Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները
prev Նախորդ նորություն

Ամենաշատը Վրաստան դրամական փոխանցումներ են իրականացվել ՌԴ–ից

2016թ.–ին կոմերցիոն բանկերի միջոցով Վրաստանում դրամական փոխանցումների թիվը հասել է 1,2 միլիարդ դոլար, ինչն 7%–ով ավել է`2015թ.–ի ցուցանիշի համեմատությամբ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ազգային բանկը։

Ամենաշատը Վրաստան դրամական փոխանցումներ են իրականացվել ՌԴ–ից։ ՌԴ–ից նախորդ տարի Վրաստանի քաղաքացիների հաշիվների վրա է փոխանցվել 394,5 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում է գտնվում Հունաստանը`221,4 միլիոն դոլար, որին հաջորդում են ԱՄՆ–ը`127,7 միլիոն, Իտալիան`121,2 միլիոն, Թուրքիան`ավելի քան 87 միլիոն դոլար, այնուհետև Իսրայելը`60,7 միլիոն դոլար, փոխանցում է Sputnik Грузия–ն։