1.05.2025
Փորձագետ. Կոռուպցիան «քայքայում» է Ադրբեջանը
prev Նախորդ նորություն

ՄԱԳԱՏԷ. Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները

Իրանում Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հաստատել է, որ Իրանը հետեւողականորեն կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորությունները, հայտնում է ԻՌՆԱ-ն։

«Նախօրեին ԳՀՀԾ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային կարեւոր համաձայնության իրականացման առաջին տարեդարձն էր»,- նշել է Ամանոն։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն հայտնի է որպես «միջուկային տեխնոլոգիաների պահապան շուն», որը երաշխիքների իրականացման ճանապարհով ձգտում է կանխել միջուկային զենքի տարածումը։

«Անցած տարվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդին ուղարկված իմ կանոնավոր հաշվետվությունները ցույց են տվել, որ Իրանը կատարում է իր բոլոր պարտավորությունները»։
Ամենաշատը Վրաստան դրամական փոխանցումներ են իրականացվել ՌԴ–ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով