23.04.2025
Ասադ. Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների հարցն ընդդիմության հետ չի քննարկվի
prev Նախորդ նորություն

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում. Լավրով

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժ է նկատվում, եւ Աստանայում հանդիպումը պետք է կարեւոր ներդրում ունենա այդ գործընթացի պարամետրերի մշակման համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հույս է ներշնչում, որ Սիրիայի ճգնաժամում դրական տեղաշարժեր են նկատվել։ Առնվազն բոլորը հիմա համաձայն են ՄԱԿ ԱԽ բանաձեւի հիման վրա ընդհանուր համազգային երկխոսության միջոցով քաղաքական–դիվանագիտական կարգավորման այլընտրանքի հարցում»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան Սիրիայի հարցով Աստանայի հանդիպումը որակում է որպես կարեւոր ներդրում կարգավորման գործընթացի պարամետրերի մշակման համար։
Ադրբեջանի տնտեսությունը գահավիժում է. սոցիալական բողոքը դուրս է հորդում փողոց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան