29.11.2024
Ռազմական փորձագետ. Ռուսաստանն ավիաշինարարական կլաստեր կունենա Ադրբեջանում
19.08.2016
Ռազմական փորձագետ. Ռուսաստանն ավիաշինարարական կլաստեր կունենա Ադրբեջանում

ՌԴ-ը Հարավային Կովկասում կունենա իրեն անհրաժեշտ ավիաշինարարական կլաստեր, եթե հաշվի առնենք Մոսկվայի ցանկությունը ինքնաթիռների հավաքման գործարան կառուցել Բաքվում: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Սինիցինը: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Բաքվում բացվելու է ինքնաթիռների հավաքման գործարան, ինչպես նաև ուղղաթիռների արդիականացման կենտրոն: Ըստ նրա, քանի որ Մոսկվան ցանկություն ունի ինքնաթիռների հավաքման գործարան կառուցել Ադրբեջանում, դա նշանակում է, որ ՌԴ-ը անհրաժեշտ ավիաշինարարական կլաստեր կունենա Հարավային Կովկասում: Այն կլինի Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային հատվածում, ինչը շատ կարևոր է, եթե հաշվի առնենք իրադարձություները Սիրիայում ու ռուս-իրանական Հյուսիս-Հարավ նախագծի կյանքի կոչումը: Նրա խոսքով, ծովում հզոր նավթային ենթակառուցվածքներ ստեղծելն առանց ուժեղ ուղղաթիռային ավիապարկ ունենալը անհնար է: Այդ խնդիրը լուծելու է "Вертолеты России" ընկերությունները՝ Silk Way Helicopter Services տարածքում իրականացնելով Ми-8/17 արդիականացում ու վերանորոգում: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը գումարներ կհայթայթի այդ կենտրոնում նաև ռազմական նշանակության ուղղաթիռների վերականգնման համար: Սինիցինը նշել է նաև, որ ռուսական կենտրոնների բացումը Ադրբեջանում թույլ կտա խնայել ռազմական բյուջեի գումարներն ու Ադրբեջանում բացել բարձր տեխնոլոգիաների կենտրոններ, որոնք նոր աշխատատեղեր են ոչ նավթային ոլորտում: