27.11.2024
Հայացք Բաքվից. Սահմանային բախումները ղարաբաղյան գործընթացը փակուղի մտնելու արդյունք են
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը բաց է վիզային ռեժիմի վերացման շուրջ Վրաստանի հետ աշխատելու համար. Կարասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում վիզային ռեժիմի վերացման շուրջ Վրաստանի հետ աշխատելու համար։

Կարասինի խոսքերով՝ այդ հարցում առկա դրական միտումները պետք է ամրապնդվեն 2017 թվականին. «Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա նախագահ Վլադիմիր Պուտինը կատարելապես հստակ հայտարարեց, որ չի բացառվում փոխադարձ հենքով Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորությունը», - ասել է Կարասինը։

2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն էականորեն ազատականացրել է Վրաստանի համար վիզային ռեժիմը, և ՌԴ-ի կողմից տրվող վիզաների քանակը կրկնապատկվել է։