27.11.2024
Ռուսաստանը բաց է վիզային ռեժիմի վերացման շուրջ Վրաստանի հետ աշխատելու համար. Կարասին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Էրդողանի լիազորություններն ընդլայնող նախագծին

Թուրքիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովն այսօր առավոտյան հավանություն է տվել սահմանադրական բարեփոխման նախագծին, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական ձևի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Երկրի հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը երեք շաբաթ առաջ խորհրդարան էր մտցրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Խորհրդարանը սահմանադրական ուղղումները հանրաքվեի կդնի, եթե դրա օգտին քվեարկի ավելի քան 330 պատգամավոր։ Հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի մարտին կամ ապրիլին։