27.11.2024
Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Սահմանային բախումները ղարաբաղյան գործընթացը փակուղի մտնելու արդյունք են

Ադրբեջանական «Зеркало» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի սահմանին բախումները բանակցային գործընթացում փակուղու արդյունք են։

Նա նշել է, որ ապրիլյան մարտերից հետո բանակցային գործընթացի անկում տեղի ունեցավ։ Սկզբից բանակցություններն արագացան, մեծ էր հետաքրքրությունը, սակայն այժմ ղարաբաղյան խնդրի նկատմամբ հետաքրքրությունը կրկին հետին պլան է մղվել։

Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահներին հունիսից հետո չհաջողվեց բանակցային սեղանի շուրջ նստեցնել ՀՀ–ի ու Ադրբեջանի նախագահներին, փոխանցում է minval.az–ը։
Ըստ նրա, սահմանին լարվածությունը գալիս է նաև միջազգային հարթակում անորոշությունից։

«Атлас» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն իր հերթին հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանին միջադեպը ցույց է տալիս, որ հաջորդ տարին նույնպես բարդ է լինելու և լոկալ բախումների հավանականությունը մեծ է։

Ըստ նրա, լոկալ բախումները չեն վերաճի լայնածավալ պատերազմի`շաբաթներ, ամիսներ տևող մարտեր վարելը բարդ է, բաց այդ համաշխարհային կենտրոնները միջամտում են և դադարեցնում պատերազմը։