22.04.2025
Reuters. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը կարող են բաժանել Սիրիան ազդեցության գոտիների
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կկրճատի իր զորախումբը Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սիրիայում ռուսական զորախմբի կրճատման վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ և ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, հայտնում է TASS-ը:

«Համամիտ եմ ՊՆ ղեկավարի առաջարկին՝ Սիրիայում մեր ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ, նկատի ունենալով, որ մենք, անկասկած, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և հետագայում ևս կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում: Անկասկած մենք կկատարենք պայմանավորվածությունները, այդ թվում Տարտուսում և Հմեյմիմ օդանավակայանում ՌԴ ԶՈւ տեղակայման հենակետերի զարգացման մասով»,-ասել է Պուտինը:

Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ձևավորված են բոլոր նախադրյալները Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման համար, այդ թվում այդ երկրում ռուսական զորախմբի կրճատման համար:
Հայացք Բաքվից. Սահմանային բախումները ղարաբաղյան գործընթացը փակուղի մտնելու արդյունք են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան