26.11.2024
«Բաքուն գնում է նոր արկածախնդրության». ՀՀ ԱԳՆ-ը դիմում է միջնորդներին
prev Նախորդ նորություն

Reuters. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը կարող են բաժանել Սիրիան ազդեցության գոտիների

ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը գործարքի արդյունքում կարող են բաժանել Սիրիան ոչ պաշտոնական ազդեցության գոտիների: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ Reuters-ի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կպահպանի իշխանությունն առնվազն մինչև հաջորդ ընտրությունները: Դրանից հետո պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի այլ թեկնածու, իսկ Ասադի և նրա ընտանիքի անվտանգությունը կերաշխավորվի:

Գործարքը մշակման փուլում է, այն դեռ պետք է համաձայնեցվի Սիրիայի իշխանությունների, ապստամբների, Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ հետ, ասել է աղբյուրը, որը ծանոթ է ՌԴ դիրքորոշմանը: Այդ գործարքը թույլ կտա ինքնավարություններ ստեղծել Ասադի կողմից վերահսկվող դաշնային կառույցի շրջանակում: