26.11.2024
Փորձագետ. Անկարան կարող է «ջրի երես» դուրս բերել ԱՄՆ–ին Սիրիայում
prev Նախորդ նորություն

«Բաքուն գնում է նոր արկածախնդրության». ՀՀ ԱԳՆ-ը դիմում է միջնորդներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «խստագույնս դատապարտում է այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների»։

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանական զոհերի թիվը, ըստ ՊՆ տեղեկությունների, հասնում է յոթի: Հատկանշական է, որ թեթ մինչեւ հիմա ադրբեջանական կողմը հերքում է հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին տեղեկությունները, ապա այժմ հայտնում է հայկական ջոկատների «դիվերսիոն ներթոփանցման փորձի մասին»:

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է իր զինծառայողների մեկի «անհետ կորելու»: Ըստ վերջինիս տարածած հաղորդագրության՝ «անհետ կորել է» զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu): Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ զինծառայողի դիակն է մնացել հայկական դիրքերում:

Խորին ցավակցություններ հայտնելով զոհվածների հարազատներին և ծառայակիցներին, ՀՀ ԱԳՆ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը որակում է որպես «Բաքվի նոր արկածախնդրություն»:

«Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: «Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։

Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը», - ասված է հայտարարության մեջ: