26.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Անկարան կարող է «ջրի երես» դուրս բերել ԱՄՆ–ին Սիրիայում

ԱՄՆ–ի Պետդեպում անհեթեթ են անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններ, որտեղ նա մեղադրում է ԱՄՆ–ին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը Sputnik–ի եթերում հայտարարել է, որ Էրդողանն ուներ պատճառներ այդպիսի հայտարարություններ անելու համար։

Մինչ այդ, Էրդողանը հայտարարել է, որ նա փաստեր ունի ԱՄՆ–ի կողմից Սիրիայում ԻՊ–ին աջակցելու վերաբերյալ։

Փորձագետը նշել է, որ ԱՄՆ–ն ի սկզբանե չի ընդունել Էրդողանին ու վերջերս տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը սերտորեն կապված է ամերիկացիների հետո, որոնք կուրացիա էին անում այդ գործողությունը։ Ըստ Շուրիգինի, շատերին է արդեն հայտնի, որ ԿՀՎ–ն երեք տարի աջակցել է իգիլականներին։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն հասկանում է, որ Անկարան կարող է նրանց «ջրի երես» դուրս բերել Սիրիայում։ Շուրիգինը հավելել է, որ Էրդողանը կարող է բացահայտել ամերիկացիների գործողությունները Սիրիայում։