26.11.2024
Ամերիկյան ուղեղային կենտրոններ. 2017թ.–ին ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ է ծագելու
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Իրանի հետ

Ադրբեջանի համար Իսրայելի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությունն ունի կենսական ռազմավարական նշանակություն։ Այդ հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանը կարողանում է կանխել հակառակորդի`ռազմական գերակայության հասնելու ջանքերը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սուլհադդին Աքպերը։

Նրա խոսքով, Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդումը Իսրայելից բացի կախված է նաև Թուրքիայից, Պակիստանից, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրերից։

Ըստ նրա, Ադրբեջանի ազգային շահերից է բխում Իսրայելի հետ համագործակցության ընդլայնումն այդ թվում հետախուզության ոլորտում`անտեսելով Իրանի զգուշացումները, փոխանցում է haqqin.az–ը։

Աքպերը հավելել է, որ Իրանից չպետք է զգուշանալ, քանի որ Թեհրանը չի կարող ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանի ներսում։

«Մենք Ադրբեջանի մեր բարեկամների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Իսրայելին դեպի այս տարածաշրջան մուտքի տրամադրումը նրանց օգուտ չի բերի։ Իրանը դա թույլ չի տա։ Դա նրանց որոշումն է, որն ընդունվել է նրանց նպատակների և շահերի ապահովման համար։ Մենք չենք կարող դրան դեմ լինել: Այդ մասին Russia Today–ի հետ զրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը։

Նրա խոսքով, կան ուժեր, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների զարգացում։

«Ադրբեջանը հասկանում է, որ կան ուժեր տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս, որոնք չեն ցանկանում Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական կապերի հաստատմանը»,–հավելել է նա։