29.04.2025
Բաշար Ասադ. Մենք հաղթանակի ճանապարհին ենք
prev Նախորդ նորություն

Իսրայել–Վրաստան. Հարաբերությունների նոր մակարդակ

Իսրայելի նախագահ Ռևուվեն Ռիվլինը տիկնոջ հետ պաշտոնական այցով այցելել է Վրաստան։ Այդ մասին նշված է Վրաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պհալաձեն հայտարարել է, որ նախագահի այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի հետ։ Կարևոր է կյանքի կոչել առկա ներուժը։

Վրաստանում Իսրայելի դեսպան Շապտայ Ցուրը հայտարարել է, որ Ռիվլինը այցը կլինի երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իսրայելի առաջին նախագահի այցը Վրաստան։

Վրաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ.–ին`տնտեսական, քաղաքական համագործակցությունն ակտիվացել է վերջին չորս տարվա ընթացքում, փոխանցում է ТАСС–ը։ Երկու երկրներում հայտարարում են, որ երկկողմ հատուկ կապերը պայմանավորված են այն հանգամանքով, որ արդեն 26 դար է Վրաստանում բնակվում է հրեական համայնքը։

7 տարի առաջ Վրաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Իսրայելի քաղաքացիների համար, իսկ 2014թ.–ին Իսրայելն է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Այսօր Իսրայելում բնակվում է 60.000 Վրաստանից հրեաներ։ Վրաստանում բնակվում է մոտ 4.000 հրեա։ Թել–Ավիվը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների վերբեռնմամբ, սակայն կովկասյան տարածաշրջանում Իսրայելը հիմնական շեշտը դնում է Ադրբեջանի վրա, որտեղից ստանում է նավթի 40%–ը, իսկ ապրանքաշրջանառությունը հասնում է 4 միլիարդ դոլարի, փոխանցում է kavkazoved.info–ն։

Հարավային Կովկասի տարանցիկ կարևորությունը Իսրայելի համար պայմանավորված է Իրանը շրջանցող էներգետիկ ու տրանսպորտային ուղիների ստեղծման հանգամանքով։ Այդ թվում կարևորվում է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շինարարությունը, որն ելք կունենա դեպի կասպյան Թուրքմենբաշի և ուզբեքական Նավոի։
Ասադ. Պատրաստ ենք համաներում հայտարարել զինված ընդդիմության անդամների նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը