6.05.2025
Կվիրիկաշվիլի. ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանին աջակցելու շատ ուժեղ ազդանշան է
07.09.2016
Կվիրիկաշվիլի. ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանին աջակցելու շատ ուժեղ ազդանշան է

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանի զարգացման աջակցությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևոր ազդանշան է: «Դա մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու շատ ուժեղ ազդանշան է և, բնականաբար, Վրաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների ճանաչում ու ողջունում»,- նշել է վարչապետը: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ այցի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որում քննարկվելու են էական փաթեթի իրագործման հարցը, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումն ու եվրաատլանտյան ընկերակցությանը Վրաստանի անդամակցության հարցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորած պատվիրակությունը: