27.11.2024
Անկարան նշել է Ադրբեջանում ներդրումների առաջնահերթ ուղղությունները
prev Նախորդ նորություն

Սիրիացի իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային խաղաղ բնակիչների սպանության մեջ

Առնվազն 88 քաղաքացիական անձ է զոհվել ԻՊ հսկողության տակ գտնվող Էլ Բաբ քաղաքի վրա թուրքական ավիացիայի հարձակումների արդյունքում: Զոհվածների թվում 24 երեխա կա: Այդ մասին հայտարարել են Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդում:

Ըստ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի, 72 մարդ է զոհվել ռմբակոծությունների հետևանքով դեկտեմբերի 22-ին, ևս 16-ը` հաջորդ օրը: Սա թուրքական ԶՈւ ամենաարյունահեղ գրոհն է Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո: