27.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ կառավարությունն
prev Նախորդ նորություն

Անկարան նշել է Ադրբեջանում ներդրումների առաջնահերթ ուղղությունները

Թուրք գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներ։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքին։

Նրա խոսքով, գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել ագրո–արդյունաբերական համալիր, թեթև արդյունաբերության, շինարարության, էլեկտրաէներգետիկայի, տուրիզմի ոլորտներում։

Թյուֆենքին նշել է, Թուրքիան առաջատարն է Ադրբեջանում անշարժ գույքի ոլորտում կատարված ներդրումների ծավալով։

Նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվում այս տարի Բաքու–Թբիլիսի–Կարսի կյանքի կոչման համար, որը կմիավորի Չինաստանն ու Եվրոպան:

Նշվում է, որ Ադրբեջանում այս պահին գործում է 2 700 թուրքական ընկերություն։ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 6,7 միլիարդ դոլար։ Մինչև 2020թ.–ը ադրբեջանական ներդրումները Թուրքիայում կհասնեն 18-20 միլիարդ դոլարի։