ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Վաշինգտոնը հավատարիմ է հուլիսյան անհաջող հեղաշրջման հանցակիցներին պատասխանատվության կանչելու մեջ: ԱՄՆ-ի նախագահը զերծ է մնացել Գյուլենի արտահանձնման շուրջ հայտարարությունից, փոխանցում է «Голос Америки»-ին: Նա նշել է, որ նրանք, ովքեր մասնակցել են դրան պատասխանատվության ենթարկվեն, փոխանցում է EADaily: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հեղաշրջումը կազմակերպել է 75-ամյա Ֆեթհուլահ Գյուլենը, ով 1999թ.-ից բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում: Թուրքիան պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել նրան, իսկ Վաշինգտոնը պնդում է, որ արտահանձնման ցանկացած որոշում պետք է բխի ԱՄՆ-ի դատական իշխանությունների որոշումից: