27.11.2024
Էվանս. Երևանը պետք է պահանջի Ղարաբաղի վերադարձը բանակցություններ
prev Նախորդ նորություն

Կրկնակի ահանբեկչություն Սամբուլում. կան զոհեր եւ վիրավորներ

Ստամբուլում կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 29 մարդ, որոնցից 27-ը ոստիկանության աշխատակիցներ են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերին:

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, առաջին պայթյունը որոտացել է «Վադոֆան Արենա» մարզադաշտի մոտակայքում, որը գտնվում է Ստամբուլի կենտոնական թաղամասերից մեկում՝ Բեշիքթաշում: Ավելի ուշ ՆԳՆ ղեկավարը հայտնել է երկրորդ պայթյունի մասին, որը ենթադրաբար իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից արդեն իսկ հայտնում են պայթյունների փաստի շրջանակներում տաս մարդու բերման ենթարնելու մասին: Սուլեյման Սոյլուն մանրամասել է, որ ականապատված ավտոմեքենայում տեղակայված պայթուցիկ սարքը գոծի է դրվել դիստանցիոն եղանակով:

Պայթյունների հետեւանքով տարբեր աստիճանի վանսվածքներ են ստացել շուրջ 166 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի եւ 70 վիրավորի մասին:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, դեռեւս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, սակայն փաստ է, որ նախորդ հարձակումները կատարել են քրդական եւ հաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Այն, որ հարձակումների թիրախը դարձել են ոստիանները, կասկածները, ավելի շատ ուղղվում են քրդական խմբավորումների վրա որոնք նախկինում հարձակումներ են գործել անվտանգության ծառայությունների աշխատակիցների վրա, հայտնում է «Բի-բի-սի»-ի թղթակիցը Թուրքիայից:

Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների, այս տարվա մեջ սա թվով 8-րդ ահաբեկչական հարձակումն է Ստամբուլում, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 200 մարդ: