27.11.2024
Կրկնակի ահանբեկչություն Սամբուլում. կան զոհեր եւ վիրավորներ
prev Նախորդ նորություն

«Քուրդիստանի ազատության բազեները» ստանձնել են Ստամբուլում ահաբեկչության պատասխանատվությունը

Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտակայքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանների դեմ իրականացված հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կառույցը:

TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ստամբուլում դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանների դեմ համաժամանակյա գործողություն է կազմակերպվել TAK-ի վրիժառու խմբի կողմից։ Նշվել է, որ անձնասպան գործողությունն իրականացրել են 2 զինյալներ, որոնց անունները կհայտնվի առաջիկա օրերին։

TAK-ը հայտարարության մեջ շեշտել է, թե հարձակման թիրախը թուրք ժողովուրդը չի, այլ ֆաշիստական «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունն ու նրան ծառայող ոստիկանությունը։

«Երբ AKP-ի ֆաշիզմը Քուրդիստանում ամեն օր կտտանքների է ենթարկում մայրերին, խաղում մահացած աղջիկների դիակների հետ, կոտորում երեխաներին, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայում հանգիստ չի կարող ապրել։ Այս քաոսի պատասխանատուն միայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է։ Կամ նրանք ինքնակամ կհարաժարվեն, կամ մենք նրանց խեղդենք իրենց թափած արյան մեջ։ Ամեն քրդի թափված արյուն, TAK-ի նոր գործողության հրաման է։ Այս արյունոտ ճակատամարտում քուրդ ժողովուրդը հաղթելու է»,-նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։ Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից 30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ։

ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։