5.09.2026
«Քուրդիստանի ազատության բազեները» ստանձնել են Ստամբուլում ահաբեկչության պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Պալմիրայի գրավումը`ԻՊ–ի ժամանակավոր հաջողությունն է

Սիրիական բանակը, նահանջելով Պալմիրայից, տարհանել է բնակիչների 80%-ին: Այդ մասին հայտարարել է Հոմսի նահանգապետ, որի կազմում է քաղաքը, Թալյալ ալ Բարազին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետը հայտնել է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունն ի դեմս հակառակորդի գերակա ուժերի, որոշում է կայացրել դուրս բերել զորքերը քաղաքից: «Դա արվել է միայն խաղաղ բնակիչների տարհանումից հետո»,-ասել է նա:

Նահանգապետը նաև մտահոգություն է հայտնել Պալմիրայում մնացած խաղաղ բնակչության ճակատագրի վերաբերյալ, որոնց «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող են որպես կենդանի վահան օգտագործել:

Ըստ Ալ Բարազիի, սիրիական բանակն ու աշխարհազորայինները «կատաղի մարտեր են վարում ԻՊ ավազակախմբերի հետ, որոնք նորից գրավել են Պալմիրան, սակայն Հոմսի գրավումը հավանական չէ»: Նա հավելել է, որ Պալմիրայի գրավումը ԻՊ զինյալների կողմից «ավազակախմբերի ու ահաբեկիչների ժամանակավոր հաջողությունն է»:

«Իսլամական պետությունը» նոր ստորաբաժանումներ է մոտեցրել Պալմիրային` մոտ 5000 գրոհային տեղափոխելով Ռաքքայից, Դեր Զորից ու հարևան Իրաքից:

Ահաբեկիչները կարողացել են գրավել Պալմիրան, քանի որ Սիրիայի կառավարական ուժերի ու Մոսկվայի հիմնական ուշադրությունը կենտրոնացել է Հալեպում։ Սակայն սիրիական ուժերը ռուսական զինվորականների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում կազատագրեն այդ քաղաքը։ Այդ մասին հայտարել է փորձագետ Ալեքսանդր Միխայլենկոն։

Ըստ նրա, ԻՊ–ը կարողացել է օգտվել հումանիտար դադարներից ու այն հանգամանքից, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Հապելի շուրջ, փոխանցում է "Интерфакс"–ը։

Նրա խոսքով, Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի կառավարական ուժերն ավելի շատ հնարավորություններ կունենան կենտոնացնելու ուժերը Պալմիրայի ազատագրման համար։
Իրանին հակառակ. Ադրբեջանն ու Իսրայելը սերտացնում են գործընկերությունը
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին