27.11.2024
Փորձագետ. Պալմիրայի գրավումը`ԻՊ–ի ժամանակավոր հաջողությունն է
prev Նախորդ նորություն

Իրանին հակառակ. Ադրբեջանն ու Իսրայելը սերտացնում են գործընկերությունը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Բաքու, Ալիևի հետ հանդիպումից հետո նա մեկնելու է Ղազախստան։

Բանակցությունների ընթացքում քննարկվելու են առևտրին, ռազմական արդյունաբերությանը, անվտանգությանն ու հետախուզությանը վերաբերվող հարցեր։

Պատասխանելով լրագրողներին հարցերին օդանավակայանում Նեթանյահուն նշել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը ցանկանում են ընդլայնել կապերն Իսրայելի հետ, իսկ այդ երկու երկները կարևոր են մահմեդական աշխարհում։ Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններում առկա է ընկերական ջերմություն, փոխանցում է Jerusalem Post–ը։

Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի կարիքի մոտ 50%–ը, իսկ Իսրայելն օգնում է Ադրբեջանին զարգացնել գյուղատնտեսությունը։
Echo.az –ի հետ զրույցում քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն նշել է, որ Իրանի արձագանքը Իսրայելի վարչապետի Բաքու այցին ցանկալի է ՀՀ–ի համար։ Ըստ նրա, Ադրբեջանը անկախ երկիր է և կառուցում է իր հարաբերություններն ելնելով իր ազգային շահերից։ Իրանն անցկանցում է քաղաքականություն, օրինակ ՀՀ–ի հարցում, առանց հաշվի առնելու Բաքվի կարծիքը։

Ադրբեջանը մահմեդական այն հազվագյուտ երկրներից է, որը սերտ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապեր ունի Իսրայելի հետ։ Կողմերն ակտիվացրել են առևտրա–տնտեսական կապերն ու ներդրումները, փոխանցում է vestikavkaza.ru կայքը։

Իսրայելն Ադրբեջանի նավթի հիմնական գնորդներից է`դրանց հիմնական ծավալները վերամշակվում են Հայֆայում։