Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մնալ իշխանության անցումային կառավարության ժամանակ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Hurriyet-ի հաղորդմամբ, Յըլդըրըմն նաև ասել է, որ Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից հետո Ասադը պետք է հեռանա պաշտոնից: Պաշտոնական Անկարան թույլ չի տա Սիրիան բաժանել առանձին պետությունների: Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ իր երկիրը առաջիկա վեց ամիսներին ակտիվ դեր է խաղալու սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: