1.05.2025
Հայաստան-Ադրբեջան. ճգնաժամը հարվածել է պետաշխատողների բանակին
prev Նախորդ նորություն

Բրիման. Ադրբեջանը պետք է օգտագործի ԱՄՆ–ի հրեական լոբբին`Ղարաբաղը վերադարձնելու համար

Ադրբեջանա–իսրայելական հարաբերությունների ներկա մակարդակը իդեալական է և շատ լավ կլիներ, եթե դրանք այդպիսի մնային նաև ապագայում։ Իսրայելում պետք է աղոթեն Ադրբեջանի կայունության համար։ Պատմությունն ու աշխարհաքաղաքականությունը նախանշել են Իսրայելի ու Ադրբեջանի գործընկերությունն ու դաշնակցությունը։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի պատմաբան, ForumDaily–ի խմբագիր Շիմոն Բրիմանը։

Նա նշել է, որ ԱՄՆ հրեական լոբբին կարող է դառնալ կամուրջ`ԱՄՆ–ի նոր վարչակազմում Ադրբեջանի շահերի պաշտպանության համար։ Ըստ նրա, Բաքուն կարող էր կապեր հաստատել հրեական հանրապետական կոալիցիայի հետ, որոնք լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության վրա, փոխանցում է haqqin.az–ը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու դրա համար օգտագործել ԱՄՆ–ի հրեական լոբբիի օգնությունը։
Ալիևը պատմել է, թե երբ ադրբեջանցիները կարող են գալ Երևան եւ Գորիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով