28.11.2024
Իրանը սպառնում է ԱՄՆ-ին պատասխան քայլերով պատժամիջոցների երկարաձգման դեպքում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանն ու Իսրայելը փոխշահավետ համագործակցություն են հաստատել

Դեկտեմբերի 13–ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանելու է Ադրբեջան, ինչից հետո մեկնելու է Ղազախստան։ Դա վարչապետի պաշտոնում Նեթանյահուի առաջին այցն է Բաքու ու Աստանա։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքական խորհրդական ու փորձագետ Ալեքսանդր Գոլդենշտեյնը։

Նա նշել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության նախահայրը Ավիգդոր Լիբերմանն է, ով նախկինում Իսրայելի ԱԳ նախարարն էր, իսկ այժմ`պաշտպանության նախարարը: Նրա խոսքով, Իսրայելն Ադրբեջանից գնում է էներգակիրներ`նավթ, իսկ վաճառում է բարձր տեխնոլոգիանե, գյուղտեխնիկա ու զենք։ Ըստ նրա, Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունի հարևանների հետ և ստիպված է զինվել, փոխանցում է day.az–ը։

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշինք են կազմում՝ շեշտը դնելով էներգետիկ ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վրա, փոխանցում է The Jewish Press-ը:

Երկրների միջև խորը հարաբերությունների ցուցանիշն է այն հանգամանքը, որը Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում: Վերջին տարիներին հրեական պետության ու Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվել են ոչ միայն անվտանգության ոլորտներում, այլ նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության և այլն: Վերջին տասը տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը:

Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: