28.11.2024
Ալիևը պատմել է, թե երբ ադրբեջանցիները կարող են գալ Երևան եւ Գորիս
prev Նախորդ նորություն

Իրանը սպառնում է ԱՄՆ-ին պատասխան քայլերով պատժամիջոցների երկարաձգման դեպքում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պահանջել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրումից: Հակառակ դեպքում Թեհրանը կձեռնարկի պատասխան քայլեր, ասել է Ռոհանին:

Նրա խոսքով, Վաշինգթոնի նման գործողությունները կխաթարեն Իրանի եւ վեցնյակի միջեւ միջուկյաին խնդրի շուրջ 2015 թ.-ին ձեռք բերված պայմանագիրը, որով հանվում է Իսլամական Հանրապետության դեմ կիրառած պատժամիջոցները: Ուստի Ռոհանին պահանջել է Օաբամայից հետ կանգնել նման նախաձեռնությունից:

Ավելի Վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավաթ Զարիֆը զգոուշացրել էր, որ Թեհրանը կդադարեցնի միջուկային պայմանագրի իրացումը, եթե պատժամիջոցները երկարաձգվեն: «Պատժամիջոցների երկարաձգումը ցույց է տվել, որ ամերիկացիները վստահության արժանի չեն», - ասել էր նա:

Վերջերս ԱՄՆ կոոնգրեսը Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունեց, որի համաձայն պատժամիջոցները կարող են երկարաձգվել եւս 10 տարի: Նոյեմբերին փաստաթուղթը գրեթե միաձայն անցավ ներկայացուցիչների պալատում:

Այդ պատժամիջոցների փաթեթը կիրառվել է 1996 թ.-ին առաջին անգամ, որոնց գործողության ժամկետն ավարտվում է 2016 թ.-ի դեկտմեբերի 1-ին: Այժմ Սպիտակը տանը պետք է որոշում կայացնեն պատժամիջոցների կիրառման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: