28.11.2024
Ռուսաստանցիների կեսից ավելին ափսոսում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը ԱՄՆ կողմից միջուկային համաձայնագրի խախտում է

Ամերիկացի քաղաքագետ Քիթ Պրեստոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ի Սենատում Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության խախտում է։ Այդ քայլն ուղղված է տարածաշրջանում Իսրայելի շահերի սպասարկմանը։

Նա նշել է, որ Սենատի որոշումը միջուկային համաձայնագրի խախտում է, իսկ ԱՄՆ–ի քաղաքական գործիչները գտնվում են ներքին իսրայելական լոբբիի ճնշման տակ, փոխանցում է Tasnim–ը։

Իրանցի փորձագետ Հուսեյն Ռավիրանը հայտարարել է, որ ԱՄՆ–ի միակողմանի քայլերը հակաիրանական պատժամիջոցների մասով միջուկային համաձայնագրի խախտում են։ Նա նշել է, որ միջուկային համաձայնագիրը Իրանի ու ԱՄՆ–ի միջև երկկողմ պայմանագիր չէ, այլ միջազգային համաձայնագիրը, որն ամրացվել է ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ԱՄՆ–ի քայլերը չեն փոխում իրական պատկերը`դրանք ավելի շատ սիմվոլիկ քայլեր են, սակայն կարող են ունենալ բացասական հետևանքներ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։

«Մենք և մեր ժողովուրդը թույլ չի տա Թրամփին խափանել JCPOA–ի իրականացումը», –նշել է նա, փոխանցում է IRINN TV–ին։